Wednesday, June 23, 2010

Չավուշօղլուն հենց Եվրախորհրդի շենքում աջակցում է ադրբեջանական քարոզչությանը

Tert.am. 23-6-2010- Հունիսի 22-ին Եվրախորհրդի շենքում բացվել է «Ադրբեջանական մշակութային ժառանգություն» խորագրով ցուցահանդես: Թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ` Ադրբեջանի մաքսային ծառայության կազմակերպած ցուցահանդեսի բացումը կատարել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն: Ադրբեջանի մաքսային ծառայության պետ Այդըն Ալիևի խոսքով` ցուցահանդեսի նպատակն է միջազգային հանրությանը ներկայացնել ոչ միայն Ադրբեջանի մշակութային ժառանգությունը, այլև` «հայկական բռնազավթման տակ գտնվող տարածաշրջանում ադրբեջանական մշակույթի դեմ ոտնձգությունները»:

No comments: