Haynews.am .23-6-2010- Լեհաստանի Օպոլե քաղաքում 48-ամյա պատմաբան Դարիուշ Ռատայչակի հուղարկավորությունն ընդհատվել է մարմնի ճանաչման հետ կապված խնդիրների պատճառով: Դատափորձագետների կարծիքով` պատմաբանը մահացել էր մեքենայում հայտնաբերվելուց մոտ 2 շաբաթ առաջ, քանի որ նրա մարմինը հայտնաբերման պահին արդեն քայքայված է եղել:
Նշենք, որ Օպոլե քաղաքի համալսարանի դոկտոր Դարիուշ Ռատայչակը մոտ 10 տարի առաջ աշխատանքից հեռացվել էր «Վտանգավոր թեմաներ» գրքի հրապարակման պատճառով: Գրքում հեղինակը հավաքել էր Հոլոքոստը հերքող կարծիքներ: Իր աշխատության մեջ լեհ դոկտորը նշել էր, որ տեխնիկապես հնարավոր չէր իրականացնել մոտ 6 միլիոն մարդկանց ոչնչացումը գազային խցիկներում:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment