Wednesday, June 23, 2010

Թուրք գլխավոր ազգայնականի «Մենք բոլորս հայ ենք» ակցիայի մասնակիցների բնութագրումը

Haynews.am. 23-6-2010- Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է PKK-ի գործողությունների ակտիվացմանը, ինչպես նաև կոչ արել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում արտակարգ իրավիճակ մտցնել` չմոռանալով «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում սկսված «Մենք բոլորս հայ ենք» ակցիայի մասնակիցներին: Թուրքական Milliyet պարբերական փոխանցմամբ` ազգայնական քաղաքական գործիչը նշել է, որ «արտակարգ դրության հաստատման դեմ հանդես եկողները երեկվա «Մենք բոլորս հայ ենք» ակցիայի հեղինակներն են: Ըստ ամենայնի` թուրք գործիչը նման կերպ փորձել է որակել «թուրք ազգի դավաճաններին»: «Ազգայնական շարժում» կուսակցությունը (Milliyetçi Hareket Partisi կամ MHP) ազգայնական հայացքներով աջաթևյան կուսակցություն է: Հանդիսանում է Թուրքիայի երեք խոշորագույն կուսակցություններից մեկը: Հիմնադրվել է 1969 թվականին Արփարսլան Թյուրքեշի կողմից: 1997 թվականից կուսակցության նախագահն է Դևլեթ Բահչելին: Թուրքիայի խորհրդարանում ունի 71 պատգամավորական մանդատ: Կուսակցությունը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից հետո ընդդիմադիր երկրորդ ուժն է:

No comments: