Sunday, June 13, 2010

Դեպի ծառաշատ Հայաստան

Ինչպես արդեն տեղյակ է մեր ընթերցողը, Իրան-Հայաստան բարեկամության միությունը այս տարվա սկզբից ծրագրել էր, հենվելով ժողովրդական նիրատվությունների վրա, 10 հազար պտղատու ծառատնկի նվիրել Հայաստանին: Այս ազգանվեր աշխատանքի մեջ «Արաքս» շաբաթաթերթը նաեւ ունեցավ եւ շարունակում է ունենալ իր համեստ դերը, այդ առիթով էլ, վերջերս Իրան-Հայաստան բարեկամության միությունից ստացանք մի նամակ, որում շնորհակալություն հայտնելով թերթիս տարած աշխատանքի համար տեղեկացնում էր, որ արդեն 2500 ձիթապտղի, ընկույզի, նուշի եւ փիստակի տնկի է առաքվել Հայաստան, որոնք հանձնվել են ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Գալստյանին եւ նախարարության հսկողության ներքո բաժանվել երկրի տարբեր մարզերում: Հիշեցնում ենք նվիրահավաքը դեռ շարունակվում է եւ ցանկացողները կարող են դիմել Իրան-Հայաստան բարեկամության միություն, «Րաֆֆի» համալիր, թեհրանահայ այլ միություններ, «Յոյս» երկշաբաթաթերթի ու նաեւ «Արաքս» շաբաթաթերթի գրասենյակ: Յուրաքանչյուր տնկի դիմաց վճարելով 3000 թուման, ավելիով կանաչացնենք մեր նախնիների հողը:

No comments: