Tert.am. 4-6-2010- Եթե Հայաստանը չցուցաբերի կառուցողական դիրքորոշում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլընտրանքային տարբերակը կլինի պատերազմը։ Այս մասին «Ենի Ազերբայջան» կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովը։
Ըստ նրա՝ ադրբեջանցիների համբերությունն սպառվել է, քանի որ չնայած արդեն 20 տարի է ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, սակայն կոնկրետ արդյունքներ դեռ չկան։
«Ադրբեջանի ժողովուրդը դեմ է հակամարտության ձգձգմանը։ Չի կարելի ժամանակ ձգել։ Այսօր Ադրբեջանը զարգանում է բոլոր ոլորտներում, այդ թվում և ռազմական։ Մեր բանակն ամրացել է, և ժամանակն է ազատագրելու մեր հողերը»,- հայտարարել է Իբրահիմովը։
Saturday, June 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment