Հայաստանի Հելսինկյան կոմիտեն` նախագահ Ավետիք Իշխանյանի գլխավորությամբ այսօր ներկայացրել է «Կրոնի ազատությունը Հայաստանում» ուսումնասիրությունը: Հեղինակներն են Ավետիք Իշխանյանը, լրագրող Վահան Իշխանյանը և սոցիոլոգ Մերի Երանոսյանը: Վերջինս, ներկայացնելով ուսումնասիրությունն, ասել է, որ իրենց նպատակն է եղել ներկայացնել տարբեր կրոնական կազմակերպություներն ու նրանց խնդիրները: Մերի Երանոսյանը նշել է, որ ուսումնասիրելով օրենսդրական դաշտը, լրատվամիջոցների հրապարակումները, փորձագիտական կարծիքները, իբր թե պարզել են, որ լրատվամիջոցները բացասաբար են վերաբերում այդ կազմակերպություններին:
Վահան Իշխանյանն էլ հայտնել է, որ Հայաստանում խղճի ու կրոնական ազատության ոտնահարումը գալիս է ոչ այնքան իշխանություններից, որքան լրատվամիջոցներից: Նրա խոսքերով`բոլոր լրատվամիջոցները, բացառությամբ մի քանիսի, դեմ են արտահայտվում կրոնական կազմակերպությունների գործունեությանը:
Ավետիք Իշխանյանն էլ ասել է, որ Կրոնի ու խղճի ազատության մասին ՀՀ օրենսդրությունը շատ հակասություններ է պարունակում: Նրա կարծիքով`հավասար պայմաններ չեն ապահովվում կրոնական կազմակերպությունների համար: Ա. Իշխանյանն ընդգծել է նոր օրենսդրության անհրաժեշտության մասին:
Հելսինկյան կոմիտեի կողմից հրապարակված այս ուսումնասիրության համաձայն`հարցվածների զգալի մասը` 72,7 %-ը կարծում է, որ կրոնական հողի վրա մարդկանց հետապնդումները պետք է օրենքով պատասխանատվություն սահմանեն: Հարցվածների զգալի մասի` 77,1%-ի կողմից ամենավատ վերաբերմունքի են արժանացել եհովայի վկաները:Saturday, June 5, 2010
Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը բացասական են վերաբերվում «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպությանը
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն` նախագահ Ավետիք Իշխանյանի գլխավորությամբ այսօր ներկայացրել է «Կրոնի ազատությունը Հայաստանում» ուսումնասիրությունը: Հեղինակներն են Ավետիք Իշխանյանը, լրագրող Վահան Իշխանյանը և սոցիոլոգ Մերի Երանոսյանը: Վերջինս, ներկայացնելով ուսումնասիրությունն, ասել է, որ իրենց նպատակն է եղել ներկայացնել տարբեր կրոնական կազմակերպություներն ու նրանց խնդիրները: Մերի Երանոսյանը նշել է, որ ուսումնասիրելով օրենսդրական դաշտը, լրատվամիջոցների հրապարակումները, փորձագիտական կարծիքները, իբր թե պարզել են, որ լրատվամիջոցները բացասաբար են վերաբերում այդ կազմակերպություններին:
Վահան Իշխանյանն էլ հայտնել է, որ Հայաստանում խղճի ու կրոնական ազատության ոտնահարումը գալիս է ոչ այնքան իշխանություններից, որքան լրատվամիջոցներից: Նրա խոսքերով`բոլոր լրատվամիջոցները, բացառությամբ մի քանիսի, դեմ են արտահայտվում կրոնական կազմակերպությունների գործունեությանը:
Ավետիք Իշխանյանն էլ ասել է, որ Կրոնի ու խղճի ազատության մասին ՀՀ օրենսդրությունը շատ հակասություններ է պարունակում: Նրա կարծիքով`հավասար պայմաններ չեն ապահովվում կրոնական կազմակերպությունների համար: Ա. Իշխանյանն ընդգծել է նոր օրենսդրության անհրաժեշտության մասին:
Հելսինկյան կոմիտեի կողմից հրապարակված այս ուսումնասիրության համաձայն`հարցվածների զգալի մասը` 72,7 %-ը կարծում է, որ կրոնական հողի վրա մարդկանց հետապնդումները պետք է օրենքով պատասխանատվություն սահմանեն: Հարցվածների զգալի մասի` 77,1%-ի կողմից ամենավատ վերաբերմունքի են արժանացել եհովայի վկաները:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment