
Ուղղափառության գլխավոր վեհաժողովի 17-րդ ամենամյա նիստի մասնակիցներն այսօր ավելի քան մեկ ժամ տևած բավականին թեժ քննարկման արդյունքում ընդունեցին հայկական պատվիրակության առաջարկած բանաձևը` ԼՂՀ և հայկական հուշարձանների ոչնչացման դատապարտման վերաբերյալ:
Դրանով մասնակիցները մտահոգություն են հայտնում ու դատապարտում տարածաշրջանում ու դրա հարակաից շրջաններում հայկական, քրիստոնեական հոգևոր ու պատմամշակութային արժեքների ոչնչացումը: Բանաձևում մասնավորապես ասվում է. «Անհանգստություն հայտնելով քրիստոնեական հայկական պատմա-մշակութային հուշարձանների տարածաշրջանում վտանգված լինելու հանգամանքով, հիմնվելով մի շարք միջազգային սկզբունքների ու նորմերի, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972թ-ի ընդունած կոնվենցիայի` համաշխարհային մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ, հաշվի առնելով այն փաստը, որ պատերազմների, հակամարտությունների և քաղաքական կրքերի թեժացման պատճառով Կովկասում և հարակից շրջաններում դարերով հայերի ստեղծած պատմա-մշակութային ժառանգությունը շարունակում է ենթարկվել վերացման սպառնալիքին, դատապարտում ենք բոլոր գործողությունները, որոնք ուղղված են քրիստոնեական-հայկական արժեքների եկեղեցիների, խաչքարերի, շիրմաքարերի, պատմա-մշակութային հուշարձանների և այլ սրբոցների վտանգումը, որտեղ էլ նրանք տեղակայված չլինեն»:
Վեհաժողովի մասնակիցները հորդորում են բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ստորագրել են կոնվենցիայի տակ, պատասխանատու լինել հուշարձանների վերացման ու վտանգված լինելու համար:
Ընդունված բանաձևը վերաբերում է նաև ԼՂ խնդրին: Վեհաժողովի մասնակիցները մտահոգություն են հայտնում խնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության, վերջին շրջանում ռազմատենչ հայտարարությունների ակտիվացման վերաբերյալ, իրենց աջակցություն են հայտնում խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` հարգելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Մանրամասները կարդացեք քիչ անց:
No comments:
Post a Comment