Wednesday, June 30, 2010

5500 տարեկան կոշիկի մեջ այն ժամանակ ծղոտ են դրել, որ լավ պահպանվի՞

Panorama.am. 30-6-2010- Ինչու՞ է Հայաստանում գտնված աշխարհի ամենահին` 5500 տարեկան կոշիկի մեջ այն ժամանակ ծղոտ դրվել հարցին, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Արենիի քարայրում պեղումներ իրականացնող արշավախմբի համանախագահ Գրիգորի Արեշյանը պատասխանեց, որ վերջերս մեծ աղմուկ բարձրացրած կոշիկը գտնելուց հետո Կանադայից, Չինաստանից և Եվրոպայից ուղղարկել են էլեկտրոնային նամակներ, որտեղ նշված է եղել այդ հարցին պատասխանող մի քանի վարկած: «Նամակներում նշում են, որ մինչ հիմա իրենք էլ են որոշ կոշիկների մեջ լցնում ծղոտ, քանի որ կոշիկը խոնավանալու հատկություն ունի, իսկ այդպիսով կարելի է առավել դյուրին չորացնել, քան արևի տակ դնելով: Այդ ձևով կոշիկը չի փոխում ձևը: Սակայն այս ամենը կարող է լինել միայն վարկած. դեռ ոչինչ պարզ չի»,- հավելեց նա: ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ խոսելով վերջերս այս կոշիկի մասին բարձրացված մեծ աղմուկի մասին` նշեց, որ դրա մասին ինքը հայտարարել է դեռևս ապրիլի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն այն ժամանակ Հայաստանում այն մեծ աղմուկ չի բարձրացրել, իսկ արտասահմանյան լրատվամիջոցները այդ մասին հրապարակել են հունիսի 9-ին, որից հետո նոր մեծ աղմուկ է բարձրացել: «Երևի ճիշտն այն էր, որ աշխարհը արձագանքեր, մենք էլ լսողի դերում լինենք»:

No comments: