
Haynews.am. 30-6-2010- Ադրբեջանի` «զենքի ուժով Արցախի խնդիրը լուծելու մասին» հոխորտանքներից հետո հերթական խայտառակ դեպքն է գրանցվել «հարևան» երկրի զինված ուժերում, որի մասին ստիպված են եղել ընդունել անգամ ադրբեջանական պաշտոնական շրջանակները:
Trend գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ շարքային Ջաֆար Մամեդզարովը ինքնաձիգով սպանել է նույն զորամասի երկու զինվորների և ինքնասպան եղել: Ադրբեջանցի զինվորների «սիրալիր» փոխհարաբերությունների արդյունքում ևս մեկ զինվոր ծանր վիրավորվել է: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ազերիների բանակում տեղի էին ունեցել բռնաբարության դեպքեր, որից հետո կրկին հնչել էին կրակոցներ և կրկին եղել էին զոհեր:
No comments:
Post a Comment