Panorama.am. 28-6-2010- Իրանի իսլամական հանրապետությունը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «վեցնյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանի, Ֆրանսիա, Գերմանիա) հետ, սակայն սառեցնում է այն, մինչև օգոստոս, որպես «պատիժ» արևմտյան երկրներին` Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու համար:
Այս մասին այսօր հայտնել է Ռոյթերս (Reuters) գործակալությունը, վկայակոչելով երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խոսքերը:
«Այս պատիժն իրենց համար դաս կլինի, որպեսզի հասկական, թե ինչպես պետք է բանակցեն այլ երկրների հետ», - հայտարարել է Ահմադինեժադը:
Իրանի նախագահի խոսքերով, իր երկիրը պատրաստ կլինի վերսկսել բանակցային գործընթացը մուսուլմանական Ռամադան ամսվա երկրորդ կեսին, որը նշվելու է այս տարի օգոստոսին:
«Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի Իրանի ընդդիմադիրները բանակցային գործընթացում առկա հարցերի շուրջ հստակ արտահայտեն իրենց տեսակետները», - ավելացրել է Ահմադինեժադը:
Հիշեցնենք, նախօրեին, հունիսի 24-ին Իրանի նախագահը հայտարարել էր, թե մոտակա շաբաթվա ընթացքում միջազգային հանրությանը կտեղեկացնի այն պայմանների մասին, որոնց առկայության դեպքում պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը շարունակել, ընդգծելով, թե բանակցային շեշտը ուղղված է լինելու այն բանին, որ Թեհրանի ընդդիմադիրներն ընդունեն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վերջերս ընդունված բանաձևը «իրենց սխալն է եղել»:
Tuesday, June 29, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment