Thursday, June 24, 2010

Ավստրիայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդում

Ս. թ. հունիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի (Michael Spindelegger) գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված է Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարարի հանդիպումը Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԻԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այցի շրջանակներում նախարար Շպինդելեգերը հունիսի 25-ին ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում:

No comments: