Haynews.am. 7-6-2010- Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, Իսրայելի զինված ուժերի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը Թուրքիա այցելելու արգելք է դրել իսրայելցի զինվորականների վրա: Արգելքը վերաբերում է ինչպես անձնական, այնպես էլ ծառայողական այցելություններին: Այս ամենին հետևել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է չեղյալ հայտարարել Իսրայելի հետ կնքված բոլոր ռազմական պայմանագրերն ու համաձայնագրերը: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Գազայի հատված 10 հազար տոննա մարդասիրական օգնություն և 680 կամավորականներ տեղափոխող «ազատության նավատորմ» անվանումը կրող թվով 7 նավերի վրա գտնվողների և իսրայելցի հատուկջոկատայինների միջև սկսված մարտի արդյունքում 9 մարդ է զոհվել, որոնք բոլորն էր ազգությամբ թուրք են: Այս ամենի արդյունքում թուրքական կողմը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն իսրայելական ուղղաթիռներից արված ձայնագրություններից պարզ երևում է, որ նախահարձակ են եղել նավի վրա գտնվողները: Մի քանի օր իսրայելական կողմի հսկողության տակ գտնվելուց հետո «ազատության նավատորմի» ակտիվիստները հետ են ուղարկվել:Monday, June 7, 2010
Իսրայելն ու Թուրքիան փոխանակվում են պատժամիջոցներով
Haynews.am. 7-6-2010- Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, Իսրայելի զինված ուժերի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը Թուրքիա այցելելու արգելք է դրել իսրայելցի զինվորականների վրա: Արգելքը վերաբերում է ինչպես անձնական, այնպես էլ ծառայողական այցելություններին: Այս ամենին հետևել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է չեղյալ հայտարարել Իսրայելի հետ կնքված բոլոր ռազմական պայմանագրերն ու համաձայնագրերը: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Գազայի հատված 10 հազար տոննա մարդասիրական օգնություն և 680 կամավորականներ տեղափոխող «ազատության նավատորմ» անվանումը կրող թվով 7 նավերի վրա գտնվողների և իսրայելցի հատուկջոկատայինների միջև սկսված մարտի արդյունքում 9 մարդ է զոհվել, որոնք բոլորն էր ազգությամբ թուրք են: Այս ամենի արդյունքում թուրքական կողմը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն իսրայելական ուղղաթիռներից արված ձայնագրություններից պարզ երևում է, որ նախահարձակ են եղել նավի վրա գտնվողները: Մի քանի օր իսրայելական կողմի հսկողության տակ գտնվելուց հետո «ազատության նավատորմի» ակտիվիստները հետ են ուղարկվել:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment