Panorama.am. 7-6-2010- Իրանական «արաննյուզ.իռ» կայքը, հղում կատարելով ադրբեջանական «Ազադլիգ» օրաթերթին, գրում է. «Իլհամ Ալիևը Իսրայել-Թուրքիա հակամարտության առընչությամբ նախընտրեց խոսել Իլխան Պոլուխովի միջոցով, որը կարևոր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Իսրայելում Ադրբեջանի դեսպանությունում»:
Ըստ հոդվածագրի` Ադրբեջանը Թուրքիային վաճառել է Իսրայելին, ուստի Ադրբեջանի պետական պաշտոնյաներն առայժմ չեն կարող հստակ դիրքորոշում հայտնել Իսրայելի և Թուրքիայի հետ ունեցած իրենց հարաբերությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 1-ին «արաննյուզ.իռ» կայքը վերոնշյալ թեմայի, ինչպես նաև պաշտոնական Բաքվի վարած երկակի քաղաքականության առընչությամբ հրապարակել էր իրանցի փորձագետ Հասան Գոլիի քննադատական հոդվածը` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որտեղ, մասնավորապես, նշված էր.
«Ադրբեջանը, որպես «Իսլամական կոնֆերանս»(ԻԿԿ) կազմակերպության անդամ, ԻԿԿ բոլոր նիստերի ժամանակ իսլամական երկրներից պահանջում է, որպեսզի քննադատեն Հայաստանին, պաշտոնապես ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բարձրացնում է Խոջալուի դեպքերի հարցը: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պարոն Ալիևի գլխավորությամբ, փոխանակ, որպես ԻԿԿ անդամ երկրի ղեկավար ևս քննադատեր Իսրայելի գործողությունները, գերադասեց լռել»:
Monday, June 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment