Tert.am. 7-6-2010- պաշտոնական այցի կապակցությամբ Ֆրանսիայում գործող «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը (www.yerkir.eu, կենտրոնակայանը՝ Լիոն) նամակ է հղել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ ներկայացրել է Վրաստանի կառավարության կողմից ջավախքահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դրսևորումների փաստերը: Նամակում հատուկ անդրադարձ է արվել ջավախքահայության իրավունքների համար պայքարող ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի հանգամանքներին՝ աղաղակող օրինախախտումներով ուղեկցվող նրա դատավարությանը և շինծու մեղադրանքերով 10 տարվա ազատազրկման դատապարտմանը:
Նամակի ավարտին «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը, նշելով, որ ֆրանսահայությունը գնալով ավելի է մտահոգվում Վրաստանի հայության վիճակով, խնդրել է նախագահ Սարկոզիին միջնորդել իր վրացական պաշտոնակցի առջև՝ ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը դադարեցնելու և Վահագն Չախալյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:Monday, June 7, 2010
Ֆրանսահայերը Սարկոզիին հորդորել են ջավախքահայերի խնդիրը բարձրացնել Սաակաշվիլիի առջև
Tert.am. 7-6-2010- պաշտոնական այցի կապակցությամբ Ֆրանսիայում գործող «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը (www.yerkir.eu, կենտրոնակայանը՝ Լիոն) նամակ է հղել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ ներկայացրել է Վրաստանի կառավարության կողմից ջավախքահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դրսևորումների փաստերը: Նամակում հատուկ անդրադարձ է արվել ջավախքահայության իրավունքների համար պայքարող ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի հանգամանքներին՝ աղաղակող օրինախախտումներով ուղեկցվող նրա դատավարությանը և շինծու մեղադրանքերով 10 տարվա ազատազրկման դատապարտմանը:
Նամակի ավարտին «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը, նշելով, որ ֆրանսահայությունը գնալով ավելի է մտահոգվում Վրաստանի հայության վիճակով, խնդրել է նախագահ Սարկոզիին միջնորդել իր վրացական պաշտոնակցի առջև՝ ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը դադարեցնելու և Վահագն Չախալյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment