Haynews.am. 7-6-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում, ուր հավաքվել են Ասիայի մի շարք երկրների առաջնորդները, հանդես է եկել հայտարարությամբ` կապված Արցախի հետ: Ինչպես փոխանցում է Hurhaber-ը, Թուրքիայի արտգործնախարարը նշել է. «Ղարաբաղի հիմնահարցը միշտ կլինի մեր գլխավոր խնդիրը, և այսօր այդ հարցը կքննարկենք հարգելի Իլհամ Ալիևի հետ»: Թուրք նախարարը նույն քծնալից տոնով շարունակել է. «Թուրքիային և Ադրբեջանին միավորում են հզոր եղբայրական հարաբերությունները, և ոչ ոք ունակ չէ դրանք քայքայել»: Դավութօղլուի քծնանքը պարզ է. Ալիևը պատրաստվում է Թուրքիայի հետ գազի վերաբերյալ նոր պայմանագիր կնքել, ինչը կարող է տեղի ունենալ հենց Ստամբուլում, ուր և այժմ գտնվում է Ադրբեջանի նախագահը:
Monday, June 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment