«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 22,06,2010: Թեհրանի հայոց թեմի Առաջնորդարանի կողմից կյանքի կոչված Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակը ոգեկոչող հանձնախումբի հրավերով Թեհրանում է թուրք հանրահայտ գրող և մտավորական, պատմաբան, Ամերիկայի «Քլարք» համալսարանի դասախոս՝ Թաներ Աքչամը:
Վաղը՝ չորեքշաբթի հունիսի 23-ին, առավոտյան ժամը 10-ին հարգելի հյուրի հետ անցկացվելու է մամուլի ասուլիս, իսկ երեկոյան ժամը 19-ին «Հայ ակումբ»-ի սրահում կայանալու է նրա հեղինակած «A Shameful act» գրքի պարսկերեն թարգմանության շնորհահանդեսը:
Հիշյալ միջոցառումներին ներկա են լինելու Իրանի համալսարանների դասախոսներ, պարսիկ մտավորականներ ու նաև հայկական կառույցների և միությունների ներկայացուցիչներ:
Tuesday, June 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment