Aysor.am. 22-6-2010- ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներն առաջարկել են երկրի իշխանություններին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել: Ինչպես հայտնում է ռուսաստանյան «Ազատություն» ռադիոկայանը, առաջարկը ներկայացվել է սենատոր Քրիս Դոդդի և Ներկայացուցիչների պալատի անդամ Հովարդ Բեռմանի համատեղ հայտարարության միջոցով:
Նոր նախաձեռնությամբ սահմանափակվում է ամերիկյան ֆինանսական համակարգ մուտք գործելու հնարավորությունն այն բանկերի համար, որոնք համագործակցում են «Իսլամական հեղափոխության պահապանների գումարտակի» և իրանական ֆինանսական ինստիտուտների հետ:
Պատժամիջոցները կկիրառվեն նաև այն ընկերություններին, որոնք Իրան բենզին և ավիավառելիք են մատակարարում:
Կոնգրեսում քննարկումներից հետո պատժամիջոցները պետք է հաստատվեն երկու պալատների և ԱՄՆ նախագահի կողմից:
Մինչ այդ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել ՄԱԿ-ը և Եվրամիությունը:
Tuesday, June 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment