Բրիտանական The Guardian պարբերական անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը և արձանագրել նրա կատարյալ ձախողումը: Թերթը նշում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի քաղաքականությունը ոչ թե բարձրացնում է Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում, այլ հիմնականում այդ երկրի «երեսին ցեխ քսում»: Հայտնի պարբերականն ուշադրության է հրավիրում այն հանգամանքի վրա, որ խաղաղություն և համերաշխություն քարոզող Թուրքիան ակտիվ մարտական գործողություններ է վարում իր հյուսիս-արևելյան հարևան Իրաքի հետ սահմանի երկայնքով` անգամ ներխուժելով այդ երկրի տարածք:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` The Guardian-ը նշում է, որ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունն անմիջական կապ ունի նաև արցախյան խնդրի հետ, իսկ «վերջին դեպքերը կապված հրադադարի խախտման և 4 հայ ու 1 ադրբեջանցի զինվորների մահը կասկածի տակ են դնում Թուրքիայի խաղաղասիրական ջանքերն այս ուղղությամբ»: «Իսկ «Էրդողանի հայտարարություններն ու քայլերը ավելի շատ սրում են հակամարտության կարգավորման գործընթացը»,-եզրափակում է The Guardian-ը:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment