Tert.am. 22-6-2010- Թուրքական Milliyet օրաթերթը, անդրադառնալով վերջին շրջանում թուրքական արտաքին քաղաքականության մեջ նկատվող ակտիվությանը և կենտրոնանալով հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Իրանի միջուկային խնդրում Անկարայի` որպես միջնորդ հանդես գալու ջանքերին, գրում է, որ երկու դեպքում էլ թուրքական արտաքին քաղաքականությունը ձախողվեց:
Թուրքական պարբերականը, մեկնաբանելով Թեհրանի, Անկարայի և Բրազիլիայի միջև ստորագրված միջուկային վառելիքի փոխանակման մասին համաձայնագիրը և պաշտոնական Բրազիլիայի` Իրանի միջուկային խնդրի առնչությամբ իր միջնորդական առաքելությունը դադարեցնելու մասին երեկվա հայտարարությունը, գրում է, որ Թուրքիային այդ ամենից մնացին միայն Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունները:
«Նպատակը բարի էր, բայց դիվանագիտական գործընթացը սպասվածի պես չեղավ: Թուրքիայի և Միացյալ Նահանգների շահերը բախվեցին։ Թուրք առաջնորդների՝ Իրանին սատարող հայտարարություններին գումարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու բանաձևին Թուրքիայի «դեմ» ձայնը, ինչի արդյունքում թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջ եկավ նոր սառնություն: Կարճ ասած` այդ նախաձեռնությունը, որը սկզբում թվում էր, թե հաջող քայլ էր, ճանապարհի կեսին վթարի ենթարկվեց»,- գրում է Milliyet-ը:
Իսկ հայ-թուրքական մերձեցման գործընթացի առնչությամբ թուրքական պարբերականը գրում է, որ հարաբերությունների կարգավորումն արգելակվեց այն բանից հետո, երբ Անկարան սկսվեց առաջ քաշել ղարաբաղյան նախապայմանը:
«Թուրքական արտաքին քաղաքականության մեջ մեկ այլ նախաձեռնություն էր նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկզբում նույնպես, թվում էր, թե հաջող է ընթաբում։ Անցած տարի Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները սկզբում մեծ հույսեր արթնացրեցին: Այդ համաձայնության արդյունքում կողմերը պետք է վերականգնեին հարաբերությունները` մի կողմ թողնելով առկա տարաձայնությունները: Սակայն ավելի ուշ Թուրքիան սկսեց առաջ քաշել ղարաբաղյան նախապայմանը, ինչի հետևանքով գործընթացը խցանվեց, Արձանագրություններն էլ դրվեցին պահարանը: Կարճ ասած` նախաձեռնությամբ հանդես գալը լավ բան է, սակայն կարևորը դա միջև վերջ տանելն ու իր նպատակին հասցնելն է…»:
Tuesday, June 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment