Հայաստանի հրեական համայնքի նախագահը հրաժարվել է մասնակցել ասուլիսին` համայնքի խորհրդի որոշմամբ
Panorama.am. 4-6-2010- Վաղը «Ազդակ» մամուլի ակումբում պետք է ասուլիս տար Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը «Թուրք-իսրայելական հակամարտությունը» թեմայով, սակայն նա հետո հրաժարվել է ներկայանալ ասուլիսին: Փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ է հրաժարվել: «Ոչ մի պատճառ չկա, ուղղակի թեման շատ լուրջ է, զուտ քաղաքական, իմ համայնքի գործունեության հետ կապ չունեցող: Համայնքի խորհուրդն է որոշել, որ պետք է ձեռնպահ մնալ այդ խնդրի շուրջ որևէ գնահատական տալուց»,- Panorama.am-ին ասաց Ռ. Վարժապետյանը:
Ընդհանրապես, նա չի ցանկանում որևէ գնահատական տալ թուրք-իսրայելական հարաբերությունների վերջին զարգացումներին` ասելով, որ իր գնահատականը զուտ անձնական է ու մամուլի համար չէ: «Անհանգստանում եմ, քանի որ կարող եմ ասել այնպիսի բան, ինչն էլ կհանգեցնի Ադրբեջանի, Թուրքիայի հետ հերթական սկանդալի: Չեմ ցանկանում քաղաքական խնդիրների շուրջ խոսել, ձեռնպահ եմ մնում»,- ասաց նա:
Saturday, June 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment