Panorama.am. 4-6-2010- «Թուրքիան իր հայտարարություններով հերթական անգամ ցույց տվեց, որ երկակի չափանիշներով է առաջնորդվում՝ մոռանալով, որ ինքը ևս շրջափակել է իր հարևանի հետ սահմանները»,- մեկնաբանելով Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններն առ այն, որ Իսրայելը իրավունք չունի շրջափակել Գազայի շրջանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքերով, դա Թուրքիայի կողմից, նման չափանիշներով առաջնորդվելու առաջին դեպքը չէ՝ ընդգծելով, որ նույն Թուրքիան շրջափակման է ենթարկել և՛ Կիպրոսի Հանրապետությանը, և՛ Հայաստանին: ԱԺ փոխխոսնակը նշեց, թե Թուրքիան մոռացե՞լ է, որ արդեն 17 տարի է, ինչ փակել է Հայաստանի հետ ունեցած սահմանը, բնականաբար Թուրքիայի հայտարարությունները, մեղմ ասած, տրամաբանական չեն:
Պատասխանելով Panorama.am-ի այն դիտարկմանը, թե Ադրբեջանում մի քանի օր է, ինչ ի պաշտպանություն Թուրքիայի, հանրահավաքներ են ընթանում, որտեղ տարբեր ուժերի ներկայացուցիչներն Իսրայելից պահանջում են հարգել Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ Ս.Նիկոյանն ասաց.
«Նորություն չէ, որ Ադրբեջանը ևս երկակի չափանիշներով է առաջնորդվում՝ մի կողմից շրջափակելով Հայաստանի և ԼՂՀ-ի հետ ունեցած սահմանը, մյուս կողմից պահանջելով Պաղեստինի ժողովրդի իրավունքների հարգում: Եվ դա այն դեպքում, որ Ադրբեջանն արդեն իսկ ապացուցել է, որ ինքը չի հարգում այլ ժողովուրդների իրավունքը»:Saturday, June 5, 2010
Ս. Նիկոյան. «Թուրքիան մոռացել է, որ ինքը ևս շրջափակել է իր հարևանի հետ ունեցած սահմանը»
Panorama.am. 4-6-2010- «Թուրքիան իր հայտարարություններով հերթական անգամ ցույց տվեց, որ երկակի չափանիշներով է առաջնորդվում՝ մոռանալով, որ ինքը ևս շրջափակել է իր հարևանի հետ սահմանները»,- մեկնաբանելով Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններն առ այն, որ Իսրայելը իրավունք չունի շրջափակել Գազայի շրջանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքերով, դա Թուրքիայի կողմից, նման չափանիշներով առաջնորդվելու առաջին դեպքը չէ՝ ընդգծելով, որ նույն Թուրքիան շրջափակման է ենթարկել և՛ Կիպրոսի Հանրապետությանը, և՛ Հայաստանին: ԱԺ փոխխոսնակը նշեց, թե Թուրքիան մոռացե՞լ է, որ արդեն 17 տարի է, ինչ փակել է Հայաստանի հետ ունեցած սահմանը, բնականաբար Թուրքիայի հայտարարությունները, մեղմ ասած, տրամաբանական չեն:
Պատասխանելով Panorama.am-ի այն դիտարկմանը, թե Ադրբեջանում մի քանի օր է, ինչ ի պաշտպանություն Թուրքիայի, հանրահավաքներ են ընթանում, որտեղ տարբեր ուժերի ներկայացուցիչներն Իսրայելից պահանջում են հարգել Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ Ս.Նիկոյանն ասաց.
«Նորություն չէ, որ Ադրբեջանը ևս երկակի չափանիշներով է առաջնորդվում՝ մի կողմից շրջափակելով Հայաստանի և ԼՂՀ-ի հետ ունեցած սահմանը, մյուս կողմից պահանջելով Պաղեստինի ժողովրդի իրավունքների հարգում: Եվ դա այն դեպքում, որ Ադրբեջանն արդեն իսկ ապացուցել է, որ ինքը չի հարգում այլ ժողովուրդների իրավունքը»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment