«Առավոտ» 22-6-2010- Պաշտպանության նախարարության ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը մեկնաբանել է ադրբեջանցիների հարձակումը ԼՂՀ տարածքի վրա: Ըստ նրա, Իլհամ Ալիեւը շտապ լքել է Սանկտ Պետերբուրգը, որպեսզի գտնվելով Ռուսաստանի տարածքում՝ չպատասխանի իր իսկ հրահանգով կազմակերպված ռազմական սադրանքի մասին հարցերին: Պարոն Քոթանջյանի կարծիքով, Ադրբեջանում գործող սուլթանական ռեժիմը բացառում է նման սադրանքների չհրահանգավորված լինելը, առավել եւս, որ այն հատուկ ծրագրավորված էր Ռուսաստանի նախագահի խաղաղ նախաձեռնությանը զուգահեռ: Քաղաքագետը նշում է նաեւ, որ հերթական սադրանքը համընկել է նաեւ ԱՄՆ նախագահ Օբամայի ուղերձի հետ, որը վերջերս Ալիեւին է փոխանցել պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելում արված այն հայտարարությանը, որ Հայաստանն ունի այնպիսի զենք, որին կնախանձեին մեր երկիրը չափերով մի քանի անգամ գերազանցող պետությունները, պարոն Քոթանջյանը նշեց, որ այստեղ նպատակահարմար է կիրառել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Մակնամարայի մոտեցումը, որը մշակվել է սառը պատերազմի ժամանակ. այդ սկզբունքը ենթադրում է «անընդունելի վնաս» (unacceptable damage) հասցնել հակառակորդին, որը սկսել է պատերազմը: Գեներալ-մայորի խոսքերով, մեր հարեւանները պետք է սթափ գիտակցեն, որ պատերազմը սկսելու դեպքում այդպիսի հարված հասցվելու է անմիջապես եւ ողջ ուժով:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment