News.am.. 27-7-2010- Առաջիկա 3 ամսում ԱՄՆ-ը պատերազմ է սկսելու Մերձավոր Արեւելքի առնվազն երկու երկրների դեմ: Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, հանդես գալով երկրի պետական հեռուստատեսությամբ: Ահմադինեջադի խոսքով, ինքը հստակ տեղեկություններ ունի, որ ամերիկացիները Իրանի դեմ «հոգեբանական պատերազմ» սկսելու ծրագիր ունեն:
Չի բացառվում, որ Իրանի նախագահի հուլիսի 27-ի ելույթը կապված է ԵՄ կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի կյանքի կոչման հետ: Ըստ այդ պատժամիջոցների, արգելվում է Իրան ներկրել այնպիսի ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել միջուկային ծրագրերում: Արգելվում են նաեւ ներդրումները, տեխնիկական համագործակցությունը նավթային եւ գազային ոլորտներում: Ավելի վաղ նմանատիպ պատժամիջոցներ էր կիրառել նաեւ ԱՄՆ-ը: Հաղորդում է Lenta.ru-ն:
Wednesday, July 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment