Wednesday, July 28, 2010

ՀՆՉԱԿՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՆԱԿՈՒՄ

Օգոստոս 3-ից Հայաստանում մեկնարկում է Հնչակյան երիտասարդների բանակումը` «Հայրենեաց հողի կանչով» խորագրի ներքո: Աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած Սփյուռքի Հնչակյան երիտասարդները Հայաստանի իրենց կուսակցական ընկերների հետ միասին 5 օր կանցկացնեն բանակավայրում: Բանակումի կյանքը կուղեկցվի դասախոսություններով, խաղերով, մարզական մրցույթներով և հետաքրքիր այլ միջոցառումներով: Բանակումի մասնակիցների թիվը հասնում է շուրջ 200 հոգու: Այս մասին տեղեկացնում են ՍԴՀԿ մամուլի դիվանից:

No comments: