Saturday, July 31, 2010

Բիլ Քլինթոնը դստեր հարսանիքի պատճառով 7 կգ-ով նիհարել է

News.am. 31-7-2010- ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն ամուսնացնում են իրենց միակ դստերը՝ 30-ամյա Չելսիին։ Ինչպես հայտնի է դարձել Associated Prеss-ին, հարսանիքը ծնողներին 3-ից 5 մլն դոլար կարժենա։ Չելսի Քլինթոնի եւ ներդրումային բանկի 32-ամյա աշխատակից Մարկ Մեզվինսկու պսակադրությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ 20-րդ դարասկզբին Նյու Յորք նահանգի Ռեյնբեկ քաղաքում կառուցված Աստոր Կորտս կալվածքի՝ ֆրանսիական Վերսալի կրկնօրինակը հանդիսաացող տաղավարում։ Արարողության կապակցությամբ՝ ԱՄՆ գաղտնի ծառայությունը ժամանակավորապես արգելել է այդ տարածքում իրականացվող թռիչքները։ «Մենք բոլորս շատ ենք հուզվում, Բիլը նույնիսկ 7 կգ նիհարել է»,- ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հիլլարի Քլինթոնը։ Սպասվում է, որ հարսանիքին կլինեն 500 հյուրեր, այդ թվում՝ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, երգչուհի Բարբարա Սթրեյզանդը եւ կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային, ապա նա հրավիրվածների թվում չի լինի։ «Երկու նախագահ մեկ հարսանիքում չափազանց է։ Անվտանգության ծառայության աշխատակիցներն այդ ժամանակ ավելի շատ կլինեն, քան հյուրերը»,- կատակել է նա։

No comments: