Tuesday, July 27, 2010

Իրանը պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ի հետ շարունակել բանակցությունները

Tert.am. 27-7-2010- Իրանի իշխանությունները հայտարարել են ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին, որ պատրաստ են առանց որևէ պայմանի վերսկսել երկրի միջուկային ծրագրի հարցով բանակցույթունները։ Խոսքը ԱԷԿ-ի համար վառելիքային հումքի և իրանական ցածր հարստացված ուրանի փոխանակման մասին է։ Ինչպես հայտնում է BBC Russian-ը, ավելի վաղ Թեհրանը բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին հայտարարել էր ԵՄ ներկայացուցիչներին։ Փոխանակման նախագիծը, որի մասին Իրանը մայիսին պայմանավորվել էր Թուրքիայի և Բրազիլիայի հետ, աջակցություն չգտավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Հուլիսի 26-ին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հաստատեցին Իրանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք կոչված են խոչընդոտելու երկրի միջուկային ծրագրի իրագործմանը։

No comments: