Monday, July 5, 2010

Իրաքը մերժել է Թուրքիային` պայքարելու քուրդ գրոհայինների դեմ

Իրաքի ղեկավարությունը պաշտոնապես մերժել է Թուրքիայի առաջարկը համատեղ պայքարելու` Քրդական աշխատավորական կուսակցության անջատողականների դեմ: MIGnews.com-ի տեղեկացմամբ, կուսակցության գրոհայինները, որոնց բազաները տեղակայված են Հյուսիսային Իրաքի տարածքում, վերջին ամսում խիստ ակտիվացրել են իրենց ահաբեկչական գործողությունները Թուրքիայում: Աղբյուրի տեղեկացմամբ, վերջին մեկ շաբաթում բախումների արդյունքում զոհվել է 22 թուրք զինվոր, 4 աշխարհազորային ու 2 քաղաքացիական անձ: Թուրքիայի պահանջին ի պատասխան, Իրաքի կառավարության մամուլի խոսնակ Ալի էլ-Դաբախը հայտարարել է, որ Իրաքի դերը, որպես Միացյալ Անվտանգության կոմիտեի անդամ, ինչպես և Թուրքիան ու ԱՄՆ-ն, համապատասխան մեխանիզմներ գտնել է, որ կկանգնեցի կուսակցության ծայրահեղականներին, ու ոչ թե տարածաշրջանում ոստիկանության տեսուչ հանդես գալն է:

No comments: