News.am. 5-7-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տեղեկացված է Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով մասնակցել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպմանը Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ «Ես նշեցի, որ Հայաստանում առկա են 14 քաղբանտարկյալներ, մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 խաղաղ ցուցարարների սպանությունների գործերով մինչեւ այժմ հետաքննություն չի իրականացվել, ու չեն պարզվել մարդասպանները։ Նշել եմ նաեւ, որ Հայաստանը գտնվում է պետության զավթման մակարդակի կոռուպցիայի մեջ։ Սա հասարակ կոռուպցիա չէ, այլ ամբողջ պետությունն է զավթված կոռուպցիայով»,- նշեց Բասեղյանը։
Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ի գիտություն է ընդունել իր ելույթը՝ միաժամանակ ընդգծելով, որ տեղեկացված է Հայաստանում տիրող իրավիճակին։ «Հելսինկյան ասամբլեայի» նախագահ Միքայել Դանիելյանն էլ անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանվածությունը Հայաստանում շատ ցածր մակարդակի է։ Դանիելյանն ընդգծել է նաեւ, թե չի կարելի մարդու իրավունքների մասին խոսել քաղաքական եւ աշխարհաքաղաքական դիտանկյունից։ Հանդիպման ընթացքում ելույթներ են հնչել նաեւ Հայաստանում ԶԼՄ-ների ազատության եւ բազմակարծության վերաբերյալ։
Նշենք, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը քիչ առաջ է ավարտվել. այն տեղի է ունեցել «Գաֆեսճյան» հիմնադրամում, որին մասնակցել են ավելի քան 25 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հելսինկյան ասոցիացիան, Հելսինկյան կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը։ Քլինթոնի՝ շուրջ 7 րոպե տեւած բացման խոսքից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները 2 րոպեանոց ելույթներում ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու խնդիրները։Monday, July 5, 2010
ԱՄՆ պետքարտուղարին հիշեցրել են մարտի 1-ի 10 զոհերի մասին
News.am. 5-7-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տեղեկացված է Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով մասնակցել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպմանը Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ «Ես նշեցի, որ Հայաստանում առկա են 14 քաղբանտարկյալներ, մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 խաղաղ ցուցարարների սպանությունների գործերով մինչեւ այժմ հետաքննություն չի իրականացվել, ու չեն պարզվել մարդասպանները։ Նշել եմ նաեւ, որ Հայաստանը գտնվում է պետության զավթման մակարդակի կոռուպցիայի մեջ։ Սա հասարակ կոռուպցիա չէ, այլ ամբողջ պետությունն է զավթված կոռուպցիայով»,- նշեց Բասեղյանը։
Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ի գիտություն է ընդունել իր ելույթը՝ միաժամանակ ընդգծելով, որ տեղեկացված է Հայաստանում տիրող իրավիճակին։ «Հելսինկյան ասամբլեայի» նախագահ Միքայել Դանիելյանն էլ անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանվածությունը Հայաստանում շատ ցածր մակարդակի է։ Դանիելյանն ընդգծել է նաեւ, թե չի կարելի մարդու իրավունքների մասին խոսել քաղաքական եւ աշխարհաքաղաքական դիտանկյունից։ Հանդիպման ընթացքում ելույթներ են հնչել նաեւ Հայաստանում ԶԼՄ-ների ազատության եւ բազմակարծության վերաբերյալ։
Նշենք, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը քիչ առաջ է ավարտվել. այն տեղի է ունեցել «Գաֆեսճյան» հիմնադրամում, որին մասնակցել են ավելի քան 25 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հելսինկյան ասոցիացիան, Հելսինկյան կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը։ Քլինթոնի՝ շուրջ 7 րոպե տեւած բացման խոսքից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները 2 րոպեանոց ելույթներում ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու խնդիրները։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment