Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ օղակը օր օրի սեղմվում է, և խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը վատից դառնում է վատթարագույն: Նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Նա կարծում է, որ ԼՂ խնդիրը շատ մոտ ապագայում չի լուծվի, «իսկ էական տեղաշարժ կարող է լինել միայն երկու դեպքում, երբ հակամարտող կողմերը գան վերջնական համաձայնության, և աշխարհաքաղաքական հզոր ուժերը ևս գան այդ հարցում համաձայնության», որը, սակայն, բանախոսը բացառում է:
Հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց լինել չի կարող: Շահնազարյանը նկատում է, որ պատերազմի հավանակության աճ կա. «Իսկ ԼՂ խնդիրը հանգուցալուծվելու է մի վայրկյանում, քանի որ գնալով սեղմվում է խնդրի շուրջ օղակը, և ամեն հերթական հայտարարությունը ԼՂ խնդրի վերաբերյալ լինում է նախորդից վատը»։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցին` Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ կքննարկվի նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:
Thursday, July 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment