Thursday, July 1, 2010

ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը Քլինթոնի օրակարգում հիմնականը կլինի

7or.am. 1-7-2010- Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կարծում է, որ ԵՄ-ն կարող է օգնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը նոր ազդակ կտա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Սեմնեբիի խոսքերով՝ ԵՄ-ն ևս պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ միաժամանակ չփոխարինելով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ընթացող հիմնական գործընթացին։ Բանակցային գործընթացի աշխուժացման տեսանկյունից Պիտեր Սեմնեբին կարևորել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթանի այցը Ադրբեջան և Հայաստան։ Նա համոզմունք է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը Բաքվում և Երևանում Հիլարի Քլինթոնի բանակցությունների օրակարգի հիմնական հարցը կլինի։

No comments: