Panorama.am. 1-7-2010- Ամերիկյան «Santa Fe Reppoter» պարբերականը խստորեն դատապարտել է ադրբեջանական իշխանություններին` մեղադրելով նրանց նախկին նախագահ Հեյդար Ալիևի պրոկոմունիստական կուրսը շարունակելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ազադլիգ» պարբերականը:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային հեղինակավոր պարբերականները կամ իրավապաշտպան կազմակերպություններն Ադրբեջանում իրականացվող քաղաքական կուրսը ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի հետ են համեմատում: Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումը գնալով մեծանում է, ինչը կապված է երկրում առկա մի շարք հիմնախնդիրների հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին նմանօրինական մտահոգություններ պարունակող զեկույց է հրապարակել «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը, որում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունները, իրավապաշտպան կազմակերպությունների և երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ճնշումները շարունակվում են: «Ադրբեջանական իշխանությունները երկրում ավտորիտար վերահսկողությունը ուժեղացրել են, և այն կառավարվում է անպատժելիության պայմաններում:
«Freedom House»-ը կարծում է, որ 2010 թվականին Ադրբեջանում ավտորիտարիզմի մակարդակի խորացում է սպասվում: Եթե համեմատելու լինենք իրավապաշտպան կազմակերպության նախորդ տարիների ցուցանիշները, պետք է նշել, որ Ադրբեջանի վերաբերյալ գրեթե բոլոր ցուցանիշները վատթարացել են:Thursday, July 1, 2010
«Santa Fe Reppoter». «Ադրբեջանում Հեյդար Ալիևի պրոկոմունիստական կուրսը շարունակվում է»
Panorama.am. 1-7-2010- Ամերիկյան «Santa Fe Reppoter» պարբերականը խստորեն դատապարտել է ադրբեջանական իշխանություններին` մեղադրելով նրանց նախկին նախագահ Հեյդար Ալիևի պրոկոմունիստական կուրսը շարունակելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ազադլիգ» պարբերականը:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային հեղինակավոր պարբերականները կամ իրավապաշտպան կազմակերպություններն Ադրբեջանում իրականացվող քաղաքական կուրսը ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի հետ են համեմատում: Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումը գնալով մեծանում է, ինչը կապված է երկրում առկա մի շարք հիմնախնդիրների հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին նմանօրինական մտահոգություններ պարունակող զեկույց է հրապարակել «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը, որում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունները, իրավապաշտպան կազմակերպությունների և երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ճնշումները շարունակվում են: «Ադրբեջանական իշխանությունները երկրում ավտորիտար վերահսկողությունը ուժեղացրել են, և այն կառավարվում է անպատժելիության պայմաններում:
«Freedom House»-ը կարծում է, որ 2010 թվականին Ադրբեջանում ավտորիտարիզմի մակարդակի խորացում է սպասվում: Եթե համեմատելու լինենք իրավապաշտպան կազմակերպության նախորդ տարիների ցուցանիշները, պետք է նշել, որ Ադրբեջանի վերաբերյալ գրեթե բոլոր ցուցանիշները վատթարացել են:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment