Tuesday, July 6, 2010

Ո՛Չ, ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՓԱԿՈՒՄԻՆ

Հաջորդը փակվելու է «Ռոստոմ» տղայոց դպրոցը Մեկը մյուսի հետեւից փակվում են հայոց ազգային դպրոցները, մեկը՝ աշակերտ չունենալու պատճառով, մյուսը՝ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից առաջադրված «վերադասավորման» ծրագրի շրջանակներում: Թեմական խորհրդի համոզմամբ արդեն վերջացած է «Ռոստոմ» աղջ. դպրոցի հարցը: Իսկ ո՞րն է փակվելու հաջորդը: ԹՀԹ Թեմական խորհուրդը «վերադասվորում», փակում է հայոց ազգային կառույցները եւ առաջին հերթին դպրոցները: Արդեն շշուկներ են տարածում աշակերտների թվի նոսրացման մասին եւ ցածր ձայնով երգում՝ նոր նահանջի երգը: Այս անգամ հերթը «Ռոստոմ» տղ. դպոցինն է: Վերջինի փակումն այս տարի հետաձգեցին, որովհետեւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) չհամաձայնվեց «Նվարդ Գյուլբենգյան» տղ. տարրական դպրոցի տնօրինությունը հանձնել Թեմականին ու դեռ ավելին՝ ծրագրել է այս տարի առանց թոշակները բարձրացնելու որոշ դյուրություններ եւ արդիական հարմարություններ ստեղծել աշակերտության համար, ինչն այնքան էլ դուր չի գալիս թեմականչիներին: Մյուս կողմից Թեմական խորհրդին որոշակիորեն տանջում է Թեհրանի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի կողմից՝ «Մարիամ» հաստատության շրջափակում, տղայոց միջնակարգ դպրոց բանալու հարցը: Հակառակ նրան, որ մայրաքաղաքում բացի «Սողոմոնյան» դպրոցից այլ տղայոց միջնակարգ դպրոց չունենք, Թեմականը չի պատրաստվում հանդուրժել իր ազդեցության գոտուց դուրս գտնվող որեւէ հայկական դպրոցի: Իսկ թե այս ընթացքով ո՞ւր է ուզում հասնել Թեմական խորհրդին ուղղություն տվող Դաշնակցություն կուսակցությունը առայժմս մնում է անհայտ: Հիշեցնենք, որ անցյալ տարի փակվեց կաթոլիկներին պատկանող «Ալիշան» դպրոցը, որում իր բացասական դերը խաղաց նաեւ Թեմականը: Հուսալի վիճակ չունի նաեւ Ավետարանական Եկեղեցուն պատկանող «Գոհար» տղ. ուղեցույց դպրոցը եւ հավանաբար նա էլ պիտի զոհվի «վերադասավորման» գործընթացում: Իհարկե «ազգայինների» վերջին «վերլուծության» համաձայն՝ հնարավորինս պետք է օգտվել «ոչազգային» կալվածներից եւ նույն ժամանակ ազգային կալվածները վերածել դրամի, որպեսզի ծախսելն ու տեղափոխելը ավելի հեշտ լինի: Ահա եւ «հուսադրող մի մոտեցում», ինչը որոշ ժամանակ կարող է հանգստություն պարգեւել Թեմականի հսկողությունից դուրս գործող վերոհիշյալ կառույցներին:

No comments: