Tuesday, July 6, 2010

Թեհրանի Թեմական խորհուրդը ծափահարեց իրեն

ԹՀԹ Թեմական խորհուրդը երեքշաբթի հուլիսի 6-ին, առաջնորդարանի դահլիճում, անցկացրեց «ընդլայնված նիստ», մասնակցությամբ՝ մէկ կողմից Թեմական խորհրդի կազմի, Պատգամավորական ժողովի դիվանի, Կրթական խորհրդի անձնակազմի, Կենտրոն շրջանի պատգամավորների՝ ընդհանուր 25 հոգի, մյուս կողմից՝ «Ռոստոմ» աղջ. դպրոցի աշակերտության ծնողներից ընդամենը 27 հոգի, մնացյալը կամ տեղեկացված չէր, կամ արդեն գուշակում էր՝ թե ինչ խաղի մեջ են ուզում ներքաշել իրեն և այդ պատճառով էլ բացակայում էր: Նիստի նպատակն էր համայնքի աչքին թոզ փչել, ասել՝ թե տեսեք բոլոր ծնողները համաձայն են դպրոցի փակման հետ ու նույն այդ երազից գինովցած Թեմական խորհուրդը ծափահարեց ինքն իրեն ու երևի նույնն էլ այսօր պիտի տան ՀՅԴ պաշտոնաթերթին տպելու, բայց արժի արդյո՞ք: Մանրամասը շուտով...

No comments: