Tert.am. 27-7-2010- Ադրբեջան-Վրաստան տրանսպորտային միջանցքը մոտ ապագայում կդառնա իրական մրցակից ռուսական և իրանական տրանսպորտային միջանցքների համար։ Այս մասին այսօր Վրաստանի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկա Գիլաուրին։ Նա հստակեցրել է, որ այդ ծրագրում ներգրավված են մեծ թվով խաղացողներ, ինչը դժվարություններ էր առաջացրել կապված հատկապես մասնավոր ընկերությունների հետ։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
Գիլաուրին հայտնել է, որ Բաքու կատարած իր վերջին այցի ընթացքում ստեղծվել է Եվրոպայից Ասիա բեռների տեղափոխման վրաց–ադրբեջանական տրանսպորտային միջանցքի զարգացման գծով աշխատանքային խումբ։
Գիլաուրին ընդգծել է, որ հարկավոր է բարելավել աշխատանքները՝ ռուսական և իրանական տրանսպորտային միջանցներից մեծ ծավալների բեռներ ներգրավելու նպատակով։
Wednesday, July 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment