Monday, July 5, 2010

Օտարազգի հայագիր բանաստեղծն իր հայրենիքում` Իրանում, քարոզում է հայ մշակույթն ու գրականությունը

Panorama.am. 5-7-2010- Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` շուտով լույս կտեսնի իրանցի բանաստեղծ և թարգմանիչ Ահմադ Նուրիզադեի հեղինակած «Հայաստանի մշակույթն ու պատմությունը» վերնագրով գիրքը: Ահմադ Նուրիզադեն աշխարհում միակ օտարազգի հայագիր բանաստեղծն է, որն իր իսկ հայրենիքում` Իրանում, քարոզում է հայ մշակույթն ու գրականությունը: Նուրիզադեի` հայերենից պարսկերեն թարգմանություններն ու այլ աշխատությունները, ինչպիսիք են` «100 տարի հայ բանաստեղծություն», «Բարեւ ձեզ հայեր», «Մենության գիշեր ու երազանքներ», տասնյակ հատորների են հասնում: 2005թ. Ահմադ Նուրիզադեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Հայաստանի Գրողների միության կողմից հայ գրականությունը պարսկերեն լեզվով թարգմանելու գործում ունեցած վաստակի համար ստացել է «Կանթեղ» ամենամյա գրական մրցանակ:

No comments: