Wednesday, July 28, 2010

Հայաստանի դեսպանատունը նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, կապված հայերի գերեզմանների պղծման փաստի հետ

News.am.. 27-7-2010- Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Նովոռոսիյսկում հայկական գերեզմանները պղծելուց հետո իր անմիջական հսկողության տակ է պահում դեպքերի հետագա զարգացումը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Հայաստանի դեսպանը զրույցներ է ունեցել Նովոռոսիյսկի քաղաքապետ Վլադիմիր Սինյագովսկիի եւ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի հետ: ՀՀ դեսպանատունը նաեւ նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ: Օլեգ Եսայանն իր հերթին պաշտոնական նամակ է հղել Կրասնոդարի երկրամասի նահանգապետին»,- ասաց Բալայանը: Նա ընդգծեց, որ ճշտված տյլաների համաձայն, ընդհանուր առմամբ, պղծվել է 25 գերեզման, որից 19-ը` հայերի: Սկսվել են վերականգնման աշխատանքներ: Հարցուվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ վանդալիզմը տեղի է ունեցել քաղաքի երեք գերեզմանոցներում: Կատարվածը նկատել են հուլիսի 24-ի առավոտան, որից հետո դեպքի վայր են ժամանել օպերատիվ-հետաքննչական խմբեր: Անհայտ անձինք կոտրել են խաչերը եւ տապանաքարերը, սակայն որեւէ գրառում` ազգայնական կամ կրոնական, չի հայտնաբերվել:

No comments: