Monday, July 5, 2010

Թուրքիան հրաժարվել է Իսրայելի հետ համատեղ վարժանքներից

News.am. 5-7-2010- Թուրքական ղեկավարությունը հրաժարվել է Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ որոնողա-փրկարարական վարժանքներից, որ նախատեսված են այս տարվա օգոստոսին՝ Միջերկրական ծովում: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը միջոցառումից հրաժարվել է պաշտոնապես, հաղորդում է «The Jerusalem Post» թերթը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, իսրայելական հատուկ ուժերը վերջերս գրոհել էին այսպես կոչված «Ազատության նավատորմը», միջադեպից զոհվել էին թուրքական ծագմամբ ԱՄՆ-ի 1 եւ Թուրքիայի 8 քաղաքացիներ: Թել-Ավիվը հայտարարել է, թե մտադիր չէ ներողություն խնդրել իսրայելական ուժերի հարձակման համար: «Իսրայելը չի կարող ներողություն խնդրել այն բանի համար, ինչ արել են զինվորները ինքնապաշտպանության եւ գազազած ամբոխի կողմից Լինչի դատաստանի չենթարկվելու համար»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

No comments: