Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ղազախստանից վերադառնալիս օդանավում զրուցել է լրագրողների հետ: Նա հանդես է եկել որոշակի պարզաբանումներով` կապված նախորդ շաբաթ իր և Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարարի գաղտնի հանդիպմանը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Դավութօղլուն կտրականապես հերքել է այն լուրերը, թե այդ հանդիպումը կայացել էր ԱՄՆ-ի պահանջով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով խցանված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ընդգծելով, որ Ղարաբաղի հարցի լուծումն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցով նոր արագություն է հավաքել, Դավութօղլուն ասել է. «Մենք հետևում ենք այդ խնդրին: Հուսով ենք, որ այս ամառ Կովկասյան տարածաշրջանում դրական զարգացում կլինի: Արձանագրությունները մեր տեսանկյունից դեռևս օրակարգում են, բայց անհրաժեշտ է, որ համապատասխան քաղաքական իրավիճակ (կոնյուկտուրա) լինի»:Monday, July 5, 2010
Դավութօղլու. Մեր տեսանկյունից արձանագրությունները դեռ օրակարգում են
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ղազախստանից վերադառնալիս օդանավում զրուցել է լրագրողների հետ: Նա հանդես է եկել որոշակի պարզաբանումներով` կապված նախորդ շաբաթ իր և Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարարի գաղտնի հանդիպմանը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Դավութօղլուն կտրականապես հերքել է այն լուրերը, թե այդ հանդիպումը կայացել էր ԱՄՆ-ի պահանջով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով խցանված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ընդգծելով, որ Ղարաբաղի հարցի լուծումն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցով նոր արագություն է հավաքել, Դավութօղլուն ասել է. «Մենք հետևում ենք այդ խնդրին: Հուսով ենք, որ այս ամառ Կովկասյան տարածաշրջանում դրական զարգացում կլինի: Արձանագրությունները մեր տեսանկյունից դեռևս օրակարգում են, բայց անհրաժեշտ է, որ համապատասխան քաղաքական իրավիճակ (կոնյուկտուրա) լինի»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment