Monday, July 5, 2010

Քլինթոնի հայտարարությունը հույս չի ներշնչում. Hurriyet

Tert.am. 5-7-2010- Թուրքական Hurriyet օրաթերթը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Ադրբեջան կատարած այցելությանը, գրում է, որ Բաքվում Քլինթոնի հայտարարությունները հույս չեն ներշնչում ղարաբաղյան հակամարտության կագավորման հարցում: Թուրքական պարբերականը, վկայակոչելով ադրբեջանական վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները, գրում է, որ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած դռնփակ հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձի հարցը: «Սակայն այն, ինչ հայտարարեց Քլինթոնը հանդիպումից հետո, հույս չի ներշնշում»,- գրում է Hurriyet-ը։

No comments: