Wednesday, August 11, 2010

Այս տարի Թուրքիա է այցելել արդեն 11.5 միլիոն զբոսաշրջիկ

Report.am. 10-8-2010- Այս տարվա հունիս ամսին Թուրքիա են այցելել 3.5 միլիոն զբոսաշրջիկներ, որոնցից 1.5 միլիոնը նախընտրել են իրենց հանգիստն անցկացնել երկրի միջերկրական ծովափերին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զամանը»` հղում անելով Թուրքիայի զբոսաշրջության նախարարությանը: Իսկ տարվա առաջին կիսամյակում Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 11.57 միլիոն, ինչը 9.26 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ամենաշատ զբոսաշրջիկներ` 1.68 միլիոն, Թուրքիա են այցելել Գերմանիայից, երկրորդ տեղում է Ռուսաստանը` 1.25 միլիոն: Աճել է մուսուլմանական երկներից Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը: Այս տարվա առաջին վեց ամիսներին Թուրքիա է այցելել 930 հազար իրանցի և 375 հազար սիրիացի:

No comments: