«Tert.am», 23.08.10- Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակը։ 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստում ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որն ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը։ Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։
Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին հանրաքվե անցկացվեց։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ քվեարկեց: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։
Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։Monday, August 23, 2010
Օգոստոսի 23-ը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրն է
«Tert.am», 23.08.10- Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակը։ 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստում ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որն ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը։ Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։
Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին հանրաքվե անցկացվեց։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ քվեարկեց: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։
Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment