Panorama.am. 5-8-2010- Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում հաստատել է պաշտոնական Երևանի ու Մոսկվայի մտադրությունը շուրջ երկու անգամ երկարաձգել Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետը:
Բաղդասարյանն ասել է, որ Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է ստորագրել Հայաստանի հետ արձանագրություն ռուսական ռազմաբազային գործունեության հետ կապված:
«Ռուսաստանը երկարաձգում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում` նախատեսված 25 տարվա փոխարեն ռուսական ռազմաբազան, այդ պայմանագրի` ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանում կմնա 49 տարի` ժամկետը երկարացնելու հնարավորությամբ», -նշել է ԱԱԽ քարտուղարը:
Նրա խոսքով, նախատեսված է նաև, որ ՌԴ-ն կապահովի Հայաստանի անվտանգությունը հայկական զինված ուժերի հետ համատեղ:
Thursday, August 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment