ԱՄՆ Օկլահոմա նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայլս Դիրինգը կժամանի Ադրբեջան:
Այդ մասին Armenia.Az-ին տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն, այցը կտեւի օգոստոսի 10-ից 16-ը:Կոնկրետ քննարկվելիք հարցերի մասին ոչինչ չի հաղորդվում:
Նախարարությունում նաեւ տեղեկացրել են, որ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի աշխատանքային պլանի համաձայն, օգոստոսի 9-ից 13-ը` Բաքվում նախատեսվում է նաեւ ամերիկյան զինզառայողների մասնակցությամբ՝ դեսանտային գործողությունների սեմինար անցկացնել:
Աղբյուր՝ Armenia.Az .
Thursday, August 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment