Wednesday, August 11, 2010

Այդ թուրքական քաղաքում 350 հազար հոգի գրել-կարդալ չգիտի

News.am. 11-8-2010- Չնայած թուրքական իշխանությունների ջանքերին, նույնիսկ Թուրքիայի խոշոր քաղաքներում տիրում է անգրագիտության բարձր աստիճան։ Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Շանլըուրֆա (Եդեսիա) քաղաքի 1 մլն 613 հազար բնակիչների շրջանում գրել-կարդալ չիմացողների 78 տոկոսը տղամարդիկ են, իսկ 22-ը՝ կանայք։ Շանլըուրֆայի նահանգապետ Նուրի Օքթանը նշել է, որ քաղաքում 350 հազար մարդ կա, որ գրել-կարդալ չգիտի, իսկ 650 հազար հոգի չի ավարտել նույնիսկ 5-րդ դասարանը:

No comments: