Saturday, August 21, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԸ 36-ՐԴՆ Է

«Ազգ», 21,08,10- Սինգապուրում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից 205 երկրներից առայժմ 49-ին է հաջողվել մեդալ նվաճել: Ինչպես հայտնի է, Հայաստանի մարզիկները առայժմ նվաճել են 3 մեդալ (1 արծաթե, 2 բրոնզե): Մեդալների հաշվարկում Հայաստանը 36-րդն է: Առայժմ բոլորից հաջող են հանդես գալիս Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք նվաճել են 24 մեդալ (11+9+4): Ոսկե մեդալների քանակով (13) առջեւում Չինաստանի հավաքականն է, որն ընդհանուր առմամբ նվաճել է 22 մեդալ: Լավագույն եռյակը եզրափակում են իտալացիներըՙ 13 մեդալ (6+4+3): Երեկ Հայաստանի մարզիկների համար մրցումներից ազատ օր էր: Այսօր մրցասպարեզ դուրս կգան թիավար Էդգար Բաբայանը, ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ), թեթեւատլետ Դիանա Խուբեսերյանը (100 մ վազք) եւ բռնցքամարտիկ Հրայր Մաթեւոսյանը (60 կգ):

No comments: