
Aysor.am. 11-8-2010- Հայ ժողովրդի համար Նավասարդյան տոնակատարությունը առանձնահատուկ նշանակություն է ունեցել, քանի որ, ըստ հայկական ավանդության այդ օրը Հայկը Վանա լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթում է Բելին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նավասրադի 1-ի խորհուրդը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, դիցաբան Գոհար Վարդումյանը:
Հիշեցնենք, որ ըստ Ղևոնդ Ալիշանի հաշվարկների, Հայկի ու Բելի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492թ.-ին, որից հետո Հայկի անունով մեր երկիրը կոչվում է Հայք, մենք` հայեր:
Բանախոսը նշեց` այն, որ մեր երկիրը Հայկի անունից առաջացել, հիշատակում են նաև օտարալեզու պատմիչները:
Գոհար Վարդումյանը տեղեկացրեց, որ Նավասարդյան տոնակատարությունները նվիրված են եղել Հայ դիցարանի գրեթե բոլոր աստվածներին` դիցահայր Արամազդին, դիցամայր Անահիտին, ջրային դիցուհի Աստղիկին, մայրության և օջախի դիցուհի Նանեին, Վահագնին, Միհրին, Տիրին:
«Տոնախմբությունները կատարվում էին ամբողջ Հայաստանում, բայց հիմնական տոնակատարությունները արքայի ներկայաությամբ կատարվում էին Նպատ լեռան ստորոտին` Արածանի գետի ափին, որտեղ գտնվում էր հին հայկական հեթանոսական շատ կարևոր պաշտամունքային կենտրոնը` Բագավան դիցավանը»,- շեշտեց Գ. Վարդումյանը:
No comments:
Post a Comment