«Aysor.am», 27.08.2010: Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) գնած թուրքական առաջատար «Petkim» նավթաքիմիական համալիրի արժեքը 40 տոկոսով էժանացել է: 2008 թ.-ին 2.05 մլրդ դոլարով ձեռք բերված բաժնետոմսերի գինը նվազել է 800 մլն դոլարով: Այս մասին հայտնում է «Ազադլըգը»:
Այն հարցին, թե հնարավո՞ր էր արդյոք սակարաններում կուլմինացիոն այդ ժամանակաշրջանում կանխատեսել նման էժանացում, տնտեսագետ-փորձագետ Իլհամ Շաբանն ասել է, որ թեև ենթադրվում էր, որ նավթային ընկերությունների հետ միասին աշխարհում ճանաչված ներդրումային ընկերությունների գները չեն էժանանա, բայց ճգնաժամը կտրուկ կերպով փոխեց իրավիճակը: «Դա շատ ռիսկային ժամանակաշրջան էր: Այն ժամանակ գտնում էին, թե էժան նավթի ժամանակաշրջանն ավարտվել է: Այժմ տեղի ունեցածի մասին ասում են, թե իբր շուկայում արհեստական ճանապարհով գների աճ է գրանցվել: Ի.Շաբանը հասատատել է, որ «SOCAR»-ը ռիսկի է դիմել: «Դա ներդրումային ռիսկ է: Այդ ռիսկի համար պետական «SOCAR»-ը կորցրեց 800 մլն դոլար»,- ասել է փարձագետ Ի.Շաբանը և միաժամանակ հավելել, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն այդ կերպ կորցրել է հերթական ծրագրված կոռուպցիայի հետքը:
Saturday, August 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment