Saturday, August 28, 2010

Թուրքիան Իրանից պարզաբանում է խնդրել

«7or.am», 28.08.2010: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է արձագանքել Իրանի փոխնախագահ Համիդ Բաղայիի Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած հայտարարությանն ասել է, որ ինքը Իրանում Թուրքիայի դեսպանատան միջոցով պարզաբանում է խնդրել Իրանի արտաքին գործերի նախարարությունից: Հիշեցնենք, որ Համիդ Բաղային «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ ասել էր. «Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915 թվականին ցեղասպանություն է իրականացրել որոշ քանակությամբ հայերի նկատմամբ, ներկայումս նրանով հանդերձ, որ վերացել է Օսմանյան կառավարությունը, դեռևս Հայաստանի կառավարությունը Թուրքիայից ուզում է, որպեսզի այդ խնդրի համար պաշտոնապես ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի»։

No comments: