Wednesday, August 4, 2010

Էրդողանը տառապում է էպիլեպսիայո՞վ

Tert.am. 3-8-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Այս մասին է գրում իսրայելական Maariv պարբերականը` ընդգծելով, որ հուլիսի սկզբին Թայիփ Էրդողանն արձակուրդի էր գնացել ոչ թե հանգստանալու, այլ բուժման նպատակով: Իսրայելական պարբերականը, վկայակոչելով թուրքական ընդդիմադիր աղբյուրներ, գրում է. «Թուրք ընդդիմադիրները վերջին օրերին հանդիպել են արևմտյան դիվանագետների հետ և նրանց տեղեկացրել Էրդողանի առողջական խնդիրների մասին»: Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չեղյալ հայտարարելով այդ շաբաթ նախատեսված իր բոլոր ծրագրերը, ընտանիքի հետ անակնկալ մեկնել էր հանգստի:

No comments: