Thursday, August 5, 2010

«Ա.Մակեդոնացուն իսկապես թունավորել են». գիտնականներ

Panorama.am. 5-8-2010- Ի վերջո գիտնականները կարծես թե կարողացան պատասխանել, թե ինչն է իրականում հանդիսացել հանրահայտ Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը: Այն վարկածները, թե նա մահացել է մալարիայից կամ նման ինֆոկցիոն հիվանդությունից, այդքան էլ ճշմարտությանը մոտիկ չէին, այդ իսկ պատճառով բոլոր ժամանակների գիտնականները փորձում էին հերքել դա: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, Կալիֆորնիայի Ստենֆորդ համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ համաշխարհային ճանաչում ունեցող հրամանատարին թունավորել են Սթիքս գետի ջրով: Ի դեպ, Սթիքսը հնագույն ժամանակներում համարվում էր դժոխքից սկիզբ առնող գետ: Հիշեցնենք, որ հնագույն առասպելի ու նաև պատմական փաստերի համաձայն, հրամանատարը իրեն վատ է զգացել Բաբելոնում տեղի ունեցող մի խնջույքի ժամանակ և հետագա տասներկու օրերին գտնվել կյանքի ու մահվան արանքում, սակայն փրկել նրա կյանքն այդպես էլ չի հաջողվել: Նա մահացել է մ.թ.ա. 323թ-ին 33 տարեան հասակում: Գիտնականներին հետաքրքրել են հիվանդության ընթացքում ի հայտ եկած մանրամասներն ու« հետազոտելով Սթիքս գետի ջրերը, որն այսօր էլ հոսում է հունական Պելոպոնես թերակղզու սարերում` հաստատել են իրենց վարկածը` Ա.Մակեդոնացուն իսկապես թունավորել են: Խնդիրն այն է, որ գետում առկա են թունավոր բակտերիաներ, որոնք հատուկ նյութ արտադրելով մարդու վրա ներազդում են ուղիղ այնպես, ինչպես որ նկարագրվում է Ա.Մակեդոնացու հիվանդության ընթացքում :

No comments: